Իրանական Fars News լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրանի խորհրդարանական ընտրությունների ընթացքին Թեհրանում հետևող գերմանական ԶԼՄ-ները հայտնել են, որ 9-րդ գումարման խորհրդարանական ընտրություններում հիմնական պայքարը մղվելու է պահպանողականների խմբակցության և նախագահական ճամբարի միջև:
«Պահպանողականները նախագահին քննադատում են թույլ տնտեսական քաղաքականություն իրականացնելու և ազգայնական հռետորիկա գործածելու մեջ: Ընտրություններին մասնակցում է նաև ռեֆորմիստների խմբակցությունը, որի հաջողության հնարավորությունը գնահատվում է բավական ցածր:
Արմատական ռեֆորմիստները բոյկոտել են խորհրդարանական ընտրությունները քաղաքական ազատությունների բացակայության պատճառով: Ամեն դեպքում, ընտրությունները որևէ ազդեցություն չեն ունենալու Իրանի միջուկային ծրագրի իրագործման վրա»:
Հիշեցնենք. որոշ տվյալներով՝ ներկայումս Իրանում կա 900 քաղբանտարկյալ:








































