Գերծանր քաշային կարգում IBF, IBO, WBA, WBO վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն խոստացել է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի հաղթանակ տանի Ժան-Մարկ Մորմեկի նկատմամբ, սակայն չի խոստացել, որ մենամարտը կավարտվի նոկաուտով:
«Ես ամեն ինչ կանեմ, որպեսզի հաղթեմ մրցակցիս, սակայն չեմ խոստանում, որ նոկաուտի կենթարկեմ Մորմեկին: Ես նոկաուտ էի խոստացել Դևիդ Հեյի հետ մենամարտից առաջ, բայց դա ինձ չհաջողվեց: Ես պարզապես կանեմ իմ գործը: Չեմ մոռացել է 2004 թվականին Կորրի Սանդերսից և Լայմոնից կրած պարտությունները»,- Վլադիմիր Կլիչկոյին մեջբերում է BoxingScene-ը:
Կլիչկոն իր կարծիքն է արտահայտել նաև Դերեք Չիսորայի` Վիտալի Կլիչկոյի հետ մենամարտից առաջ և հետո թույլ տված տգեղ արարքների մասին:
«Նմանատիպ արարքները պետք է կասեցվեն : Կարգապահական կոմիտեն պարտավոր է ամենայն խստությամբ մոտենալ այս միջադեպին, քանի որ հակառակ դեպքում Չիսորայի պես մարզիկները կքայքայեն այս սպորտաձևը»,- ասել է Կլիչկոն:







































