Այսօր վաղ առավոտյան Բաքվի բնակիչ Ռովշան Մեհրալիևը խոհանոցային դանակով դանակահարել է մորը, կնոջը և երկու մանկահասակ երեխաներին, որից հետո փորձել է ինքնասպանություն գործել՝ իրեն մահացու վնասվածքներ հասցնելով: Դեպքի մասին Մեհրալիևի ողջ մնացած 8-ամյա դուստրը հայտնել է հարևաններին, որոնք էլ ահազանգել են իրավապահներին: Վերջիններս հանցագործին մահամերձ վիճակում տեղափոխել են հիվանդանոց: Քրեական գործ է հարուցվել: Նշվում է, որ Մեհրալիևը ղարաբաղյան պատերազմի վետերան է և ներկայումս գործազուրկ է: