Նիդերլանդների արքայազն Յոհան Ֆրիզոյին, որը կոմայի մեջ է գտնվում Ալպերում ձնահյուսքի տակ մնալու հետևանքով, տեղափոխել են Լոնդոնի հիվանդանոցներից մեկը: Այս մասին գրում է Dutch News-ը:
Նրան Ինսբրուկի հիվանդանոցից Լոնդոն են տեղափոխել հատուկ կահավորված սանիտարական ինքնաթիռով:
Յոհան Ֆրիզոյի` Լոնդոնի վերականգնողական կենտրոն տեղափոխման լուրը կայացվել է երկու պատճառով, նախ` Մեծ Բրիտանիայում է բնակվում արքայազնի ընտանիքը, երկրորդ` Նիդերլանդներում չկան հիվանդներին երկարատև կոմայից դուրս բերելու համար հատուկ կլինիկաներ:
Ավելի վաղ բժիշկները հայտարարել էին, որ թթվածնային քաղցի հետևանքով արքայազնի գլխուղեղում սկսվել են անդառնալի պրոցեսներ, և նա կարող է այլևս գիտակցության չգալ:
Ֆրիզոն թագավորական ընտանիքի անդամների հետ հանգստանում էր լեռնադահուկային Լեխ հանգստավայրում, երբ հայտնվել է ձնահյուսքի տակ:
Արքայազնը ձյան հաստ շերտի տակ անցկացրել է 15 րոպե, ինչ հետևանքով գրանցվել էր սրտի կանգ:
Նրան ծայրահեղ վիճակում տեղափոխել էին Ինսբրուկի համալսարանական կլինիկա:











































