Ինչպես փոխանցում է Associated Press գործակալությունը, Չինաստանի զինվորականներն իրականացրել են առաջին «անտեսանելի կործանիչի» փորձարկումները: Ինքնաթիռը 5-րդ սերնդի է և կոչվում է Chengdu J-20 («Սև արծիվ»): Չինաստանի պաշտպանական գերատեսչությունը, սակայն, այս լուրը չի մեկնաբանել:
Մամուլում նախկինում էլ էին հայտնվել տեղեկություններ, որ նոր մեքենան համարվում է ամերիկյան կործանիչ F-22 Raptor և ռուսական Т-50 նախագծերի համադրումը:
Ըստ լրատվամիջոցների, «Սև արծիվն» ունի АЛ-41Ф1С ռուսական շարժիչներ, որոնք տեղադրված են ռուսական Սու-35Ս կործանիչների վրա: Ենթադրվում է, որ Չինաստանի բանակը ռազմական այս օդանավը կստանա 2017-2019 թթ.: