Տիցիանի հայտնի «Դիանա և Կալիստո» նկարը Սազերլենդի դքսից գնվել է 45 մլն ֆունտ ստերլինգով (71,1 մլն դոլար) և դարձել պետական սեփականություն: Դա իրականացել է մեկենասների և հիմնադրամների կողմից հավաքված միջոցների շնորհիվ: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Հանգանակությունը կազմակերպել էին Լոնդոնի և Էդինբուրգի թանգարանները: Գումարի զգալի մասը` մոտ 25 մլն ֆունտ, հավաքել էր Ազգային պատկերասրահը: Պատկերասրահի տնօրեն Նիկոլաս Պեննին շնորհակալություն է հայտնել հանգանակություն կատարած անձանցից «առատաձեռնության համար»:
Հայտնի է, որ այդ թանգարաններին համատեղ ուժերով 2009թ.-ին հաջողվել էր գնել Տիցիանի մեկ այլ` «Դիանա և Ակթեոն» նկարը՝ 50 մլն ֆունտ ստերլինգով:












































