Մենք տեղեկացրել էինք, որ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը նախագահական ընտրությունների քարոզարշավից մեկ օր առաջ հանդիպել է համաշխարհային հայտնի լրատվամիջոցների գլխավոր խմբագիրների հետ և պատասխանել նրանց հարցերին: Այս հանդիպման ժամանակ Վլադիմիր Պուտինն ասել է, որ ինքը նույնիսկ չի էլ մտածել, թե արդյոք պատրաստվո՞ւմ է առաջադրել իր թեկնածությունը 2018թ.-ի նախագահական ընտրություններին:
«Ես չգիտեմ, թե արդյոք ուզո՞ւմ եմ նստել 20 տարի շարունակ: Ես դեռ նման որոշում չեմ կայացրել: Այժմ մենք խոսում ենք Ռուսաստանի Դաշնության նախագահական ընտրությունների մասին առաջիկա վեց տարիների համար»,- ասել է ՌԴ վարչապետը:
Հիշեցնենք, որ հանդիպմանը ներկա են գտնվել ճապոնական «Ասախի Սիմբուն», ֆրանսիական Le Monde, իտալական La Repubblica, կանադական Globe և Mail, բրիտանական The Times և գերմանական Handersblatt պարբերականների գլխավոր խմբագիրները: