«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագծի ընդունմամբ օրինականացվեց 2008 թ. մարտի 1-ը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց իրավապաշտպան Միքայել Դանիելյանը`անդրադառնալով այսօր ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագծին:
«Դա հակասահմանադրական օրինագիծ է, քանի որ մեր երկրում եղել է մարտի 1, և մենք տեսել ենք, թե ինչ է եղել: Ես իշխանությունից սպասելիք չունեմ, որ նման բան չի կրկնվի»,- մեկնաբանեց իրավապաշտպանը` այսօր`մարտի 1-ին, օրինագիծն ընդունելու փաստը բարձր ցինիզմ որակելով:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագիծը: Նախագծին կողմ են քվեարկել 67 պատգամավորներ` իշխող կոալիցիայի ներկայացուցիչները, դեմ` 1-ը։ «Ժառանգություն» և Դաշնակցություն խմբակցությունները քվեարկությանը չեն մասնակցել։








































