Wednesday, 24 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը
Խնդիրը ոչ այնքան չալաբյաններն են, որքան նրանց ընտրողը. «արտաքին» մտածողություն կրում են շատերը
18:50
ԱՄՆ կառավարությունը ճնշում է գործադրում Meta-ի վրա
Պուտինը չի շնորհավորելու Փաշինյանին. ճնշումները մեծացնելու տեղ է տեսել

Մարտի 1-ից չորս տարի անց

Իմիտացիոն հանձնաժողովներ, իրականությունից հեռու զեկույցներ ու ճշմարտության առջև փակ աչքեր ու ականջներ
Այսօր լրանում է 2008թ. մարտի 1-ի դեպքերի չորրորդ տարին, ու կարծես մեր երկրում ընդունված ավանդույթի ուժով այս արյունալի դեպքերն էլ անգամ չորս տարի անց չեն ստացել իրենց իրավական գնահատականը, ինչպես որ մինչ օրս մութ է մնացել 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը: Ու եթե հոկտեմբերի 27-ի ժամանակ եղան դատավարություններ, ապա մարտի 1-ի դեպքերով և՛ դատավարություններ եղան, և՛ հանձնաժողովներ կազմավորվեցին, որոնք իբրև թե ավելի անաչառ պետք է գտնվեին ու պետք է ուսումնասիրեին այդ դեպքերը: Սակայն այդ հանձնաժողովներն էլ անցան գնացին, բայց մարտի 1-ի իրական մեղավորները չեն պատժվել, ավելին` մեծ քաղաքականություն վերադառնալու ախորժակ են պահել:

Իսկ ինչ եղավ 2008-ի մարտի 1-ից հետո, բացի նրանից, որ իրական մեղավորներին թողած՝ բանտեր նստեցրին ընդդիմության կողմնակիցներին, մարդկանց, որոնք խաղաղ ցուցարարների մեջ էին և որոնք ամենևին էլ իշխանության նկատմամբ «ոտնձգության փորձ» չէին արել, ինչպես փորձում էին ներկայացնել իշխանության կամակատար դատարանները: Այդ մարդկանց դեմ բառիս բուն իմաստով գործեր սարքվեցին, նրանք ազատազրկվեցին մի քանի տարով: Բացի այս, իշխանությունները եվրոպական երկրների աչքին թոզ փչելու համար մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրելու համար երկու հանձնաժողով ստեղծեցին, մասնավորապես ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը և փորձագետների փաստահավաք խումբը, որոնք, ցավալիորեն, մի դեպքում չկամեցան, մյուս դեպքում չկարողացան հասնել դեպքերի վերջնական բացահայտման: Ու եթե չլինեին դրսից ճնշումները, թերևս այդ հանձնաժողովներն էլ չէին ստեղծվի:

Մասնավորապես հայտնի է, որ մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը ստեղծվեց այն բանից հետո, երբ Հայաստան ժամանեցին Եվրախորհրդի նախարարների կոմիտեի Ագոյի խմբի անդամների պատվիրակությունը` Պեր Սյոգրենի ղեկավարությամբ: Հենց Սյոգրենն էր այն ժամանակվա ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանին ասել, որ 2008-ի մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրելու համար անհրաժեշտ է խորհրդարանական հանձնաժողով ստեղծել, որի աշխատանքներում պետք է ներառված լինեն նաև տարբեր մասնագետներ` հանրության վստահությունն ապահովելու նպատակով: Եվ Թորոսյանն էլ խոստացել էր, որ առաջիկայում, երբ «արդեն պարզված կլինեն այդ իրադարձությունների հետ կապված հանգամանքները և հստակ կլինի, թե ինչ հարցեր են քննարկվելու ժամանակավոր հանձնաժողովում, ու եթե այդ ժամանակ խմբակցություններն անհրաժեշտ կհամարեն ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը, դա կարվի»: Թերոսյանն այս խոստումը եվրոպացի չինովնիկին տվել էր 2008-ի ապրիլի 2-ին, մոտ 2 ամիս անց հանձնաժողովի ստեղծման հարցը բարձրացվեց խորհրդարանում և 2008-ի հունիսի 16-ին ԱԺ-ն 93 կողմ, առանց դեմ և ձեռնպահ ձայների ընդունեց «2008թ. մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների և դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» ԱԺ որոշման նախագիծը:

Նշվում էր, որ «հանձնաժողովի խնդիրն է մարտի 1-2-ի իրադարձությունների և դրանց պատճառների ուսումնասիրությունը` տեղի ունեցած բռնությունների, ինչպես նաև ոստիկանական գործողությունների իրավաչափության և համաչափության ուսումնասիրությունը, զոհվածների մահվան հանգամանքների ճշտումը, նման իրադարձությունների կրկնումը բացառող քաղաքական, իրավական և այլ լուծումների վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը»:

Հանձնաժողովին իրավունք տրվեց հարցումներով դիմել պետական և տեղական ինքնակառավարման, իրավապահ մարմիններին, որոնք պետք է տրամադրեն անհրաժեշտ տեղեկություններ: Հանձնաժողովի որոշմամբ կարող էին հրավիրվել պաշտոնատար անձինք քննարկվող հարցերի վերաբերյալ պարզաբանումներ տրամադրելու համար: Ի սկզբանե հանձնաժողովի նկատմամբ անվստահությունը մեծ էր, թեկուզ հաշվի առնելով միայն այն, որ այդ հանձնաժողովի նախագահը ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանն էր: Հետագայում էլ հանձնաժողովի նիստերը ցույց տվեցին, որ բացի թատերական ներկայացումների շարք բեմադրելուց, հանձնաժողովն այլ նպատակ չուներ, իսկ ներկայացումներն էլ արևմուտքի հանդիսատեսի համար էր:
Ի տարբերություն այս հանձնաժողովի, մյուսը, որը փոքր-ինչ ուշ ստեղծվեց, որոշակի վստահություն էր ներշնչում հասարակությանը, ավելին՝ այս խումբն էլ էր բացվել Եվրոպայի ճնշման ներքո: Խոսքը փորձագետների Փաստահավաք խմբի մասին է, որը ստեղծվեց 2008թ. հոկտեմբերի 23-ին: Խմբում ընդգրկվեցին նաև ընդդիմության ներկայացուցիչները՝ Անդրանիկ Քոչարյանն ու Սեդա Սաֆարյանը: Ի սկզբանե, սակայն նկատելի էր իշխանական ներկայացուցիչների վերաբերմունքը այս խմբի գործունեությանը, ակնհայտ էր, որ ընդդիմադիր ներկայացուցիչները բավականին նոր բացահայտումներ էին արել, ու թերևս նրանք բացահայտել էին այնպիսի բաներ, որոնք արդեն իսկ վտանգ էր սպառնում հենց իշխանությանը: Դա էր, թերևս, պատճառը, որ մեկ անգամ կասեցվեցին Փաստահավաքի աշխատանքները, քանզի կոալիցիայի երկու և մարդու իրավունքների պաշտպանի մեկ ներկայացուցիչները հայտարարեցին արձակուրդ մեկնելու մասին, ինչը, սակայն, նախատեսված չէր Փաստահավաք խմբի կանոնադրությամբ:

Այնուհետև կոալիցիոն ներկայացուցիչները սկսեցին խոսել, թե խմբի հանդիպումներն անցնում են լարված մթնոլորտում, կոալիցիայի ներկայացուցիչ Ռոբերտ Ավագյանն անգամ հայտարարել էր. «Ձեզ եմ հանձնում ՀԱԿ-ի ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանին 24 ժամով, իսկ Սեդա Սաֆարյանին (Ժառանգություն կուսակցությունից)` 168 ժամով, և եթե դուք նրանց հետ յոլա գնաք, ես տղամարդու պես խոսք եմ տալիս, որ նորից կվերադառնամ Փաստահավաք խումբ»: Սակայն, ինչպես մինչ օրս վստահեցնում են Քոչարյանն ու Սաֆարյանը, որևէ լարվածություն Փաստահավաքի աշխատանքներում չի եղել, փոխադարձ վիրավորանքներ չեն եղել, ինչպես նաև ՀԱԿ ներկայացուցիչը մի առիթով նշել էր, թե «Փաստահավաք խումբը ստեղծվեց միջազգային հանրության ճնշման տակ և լուծարվեց իշխանությունների ճնշմամբ»: Ակնհայտ էր մի բան՝ լարվածությունների ու վիրավորանքների մասին սկսեցին խոսել այն ժամանակ, երբ հրապարակվեց Փաստահավաքի առաջին զեկույցը, ու այս իրավիճակը շարունակվեց այնքան ժամանակ, մինչև որ Սերժ Սարգսյանը 2009-ի հունիսի 6-ին կարգադրություն ստորագրեց դադարեցնել Փաստահավաք խմբի գործունեությունը: Սակայն այս ամենից հետո էլ Փաստահավաքի ընդդիմադիր ներկայացուցիչները շարունակեցին զեկույցներ հրապարակել, որտեղ նոր բացահայտումներ էին ներկայացվում, որոնցից ակնհայտ երևում էր, որ մարտի 1-ին բանակը ներգրավված է եղել, սակայն ինչպես մեզ հետ զրույցում նշեց Սեդա Սաֆարյանը, այդ զեկույցները իրենց արժանի գնահատականները գտան Հայաստանից դուրս, իսկ Հայաստանում դրանք որևէ արժեք չունեցան:

Իսկ ինչ վերաբերում է Նիկոյանի հանձնաժողովին, ապա այն իր եզրակացության մեջ լիովին անտեսել էր մարտի 1-2-ի իրադարձություններին բանակի ու զինված ուժերի այլ ստորաբաժանումների ներգրավման օրինականության ու հիմնավորվածության, նրանց ունեցած դերի, իրականացրած գործողությունների իրավաչափության հարցը: Քաղաքական գործընթացներում բանակի ներգրավման կարևորագույն խնդրին ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անտարբեր ու անհասկանալի վերաբերմունքը խոսում էր այն մասին, որ ի սկզբանե հանձնաժողովն ունեցել է նպատակ՝ կոծկելու 2008-ի մարտի 1-2-ի իրադարձությունների իրական հանգամանքներն ու դրանցում պետական մարմինների և առանձին պաշտոնատար անձանց ունեցած դերն ու մասնակցությունը:

Սեդա Սաֆարյանի գնահատմամբ՝ «Հատուկ քննչական ծառայության այս վերջին հրապարակումն էլ վառ ապացույցն էր նրա, որ մարտի 1-ի մեղավորները այս տարիների ընթացքում իրենց որդեգրած կուրսից ոչ աջ գնացին, ոչ ձախ: Նրանք որդեգրել էին հստակ գնահատականների քաղաքականությունը, ու այդ գնահատականները մինչև վերջ պահպանվեցին»:

Սաֆարյանը նկատեց, որ ընդդիմությունն էլ չձեռնարկեց բավական ջանքեր, որ ողբերգությունը բացահայտվի. «Չեմ կարող ասել, թե էլ ինչ լծակներ կարող էր գործադրել ընդդիմությունը, բայց կարծում եմ, այնուամենայնիվ արդյունավետ չէին ընդդիմության աշխատանքները»:

Սեդա Սաֆարյանը նաև անդրադարձավ այն հանգամանքին, թե ինչպես մարտի 1-ի դեպքերի հետ առնչվող տարբեր անձինք նոր պաշտոնների նշանակվեցին. «Այս ամենը խոսում է այն մասին, որ ով շեղել է այս գործը բացահայտման ճանապարհից, ով իրականում չքննեց այդ գործը, ով հանձնաժողով կազմեց ու այդ հանձնաժողովը որևէ գնահատական չտվեց մարտի 1-ին, նրանք բոլորն առաջընթաց ունեցան իրենց պաշտոններում, և այս ամենը նշանակում է, որ մարտի 1-ը բացահայտելու տրամադրվածություն իրականում չի էլ եղել, Փաստահավաք խմբի կազմումը իմիտացիա էր, ինչն էլ շատ կարճ կյանք ունեցավ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում