Թուրքիայի վարչապետի աշխատակազմի ղեկավար Քամալ Օզթուրքը հերքել է ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկությունն այն մասին, որ վարչապետը Ադրբեջան է այցելելու առաջիկա ամիսներին: Վերջերս ադրբեջանական ԶԼՄ-ներում լուրեր էին շրջանառվում, որ Էրդողանը Բաքու է մեկնելու մոտակա 3 ամիսների ընթացքում: