Արձակագիր, լրագրող Մեսրոպ Հարությունյանն իր բլոգում գրում է.
…Որովհետև մարտի 1-ով արդեն չորս տարի գարուն չի սկսվում:
… Որովհետև արդեն չորս տարի մարտի 1-ին հնարավոր չի ավետել գարնան սկիզբը:
… Որովհետև մարտի 1-ի ոճրագործները՝ հրաման տվողներն ու հրամանը «ջանադրաբար» կատարողները պատժված չեն:
… Ու քանի դեռ ոճրագործները պատժված չեն, խաղաղված չեն նաև զոհերի հարազատները ու խաղաղված չէ հասարակությունը:
… Էսօր մարտի 1-ն է, բայց դեռ գարուն չի:







































