Շվեդական IKEA ընկերության ֆրանսիական մասնաճյուղի աշխատակիցները դատական հայց են ներկայացրել ընկերության ղեկավարության դեմ: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, ընկերությունը մեղադրվում է աշխատակիցների անձնական տվյալները, մասնավորապես՝ նրանց ոստիկանական գործը ձեռք բերելու փորձի մեջ:
Դատական հայցը ներկայացվել է այն բանից հետո, երբ ֆրանսիական ԶԼՄ-ների ձեռքն ընկավ IKEA-ի ղեկավարության նամակագրությունը, որից երևում էր, որ ընկերությունը հետևում է իր աշխատակիցներին:
Հայցը ներկայացվել է 2012 թ. փետրվարի 29-ին Վերսալ քաղաքի դատարանում:
IKEA-ի պաշտոնական ներկայացուցիչները հայտնել են, որ մեղադրանքներին շատ լուրջ են վերաբերվում և անկախ փորձագետների մասնակցությամբ հետաքննություն են անցկացնում:








































