Հունաստանի խորհրդարանը այսօր որոշելէ կրճատել առողջապահության հետ կապված ծախսերը և ավելացնել դեղատների աշխատանքային ժամերը` որպես առողջապահական բարեփոխումների փաթեթի մի մաս:
Reuters-ը հաղորդում է, որ սյս որոշումը կայացվել է երկրորդ միջազգային ֆինանսական օգնությունը ապահովելու նպատակով: Այսօր առավոտյան կայացած քվերակությունը այսպես կոչված՝ «նախապայմանների մասն էր» կազմում, որոնք Հունաստանը խոստացել էր իրականացնել մինչ Եվրոպական Միության՝ այս շաբաթ կայանալիք վեհաժողովը:
Առողջապահական ծախսերի կրճատումների վերաբերյալ որոշումը ստացել է պատգամավորների 213 կողմ և 58 դեմ ձայները:









































