Ամերիկայի ավելի քան 4 հազար ռուսախոս քաղաքացիներ նամակով դիմել են ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին` խնդրելով մուտքի արտոնագիր շնորհել ռուսաստանցի հայտնի երգիչ Իոսիֆ Կոբզոնին: Կոբզոնը նախատեսել է իր շրջագայություններն ավարտել ԱՄՆ-ում, ուր նրա մուտքն արգելված է արդեն մոտ 20 տարի:
Վերջին անգամ Կոբզոնն ԱՄՆ-ում եղել է 1994թ.-ին, որից հետո արգելափակվել էր նրա մուտքի արտոնագիրն այդ երկիր: Կոբզոնին կասկածում են Ռուսաստանի կազմակերպված հանցավորության հետ կապեր ունենալու մեջ: Մոսկվայում ԱՄՆ գլխավոր հյուպատոսն ասել է, որ մուտքի արտոնագիր ստանալու Կոբզոնի հայտն մանրամասն կուսումնասիրվի հյուպատոսության կողմից:











































