Կամբոջիայի իշխանությունները դիմել են ԱՄՆ-ին`խնդրելով աջակցել վերադարձնելու Նյու Յորքի Sothbey’s աճուրդների տանը վաճառքի հանված զինվորի կավե արձանիկը, որը 1000 տարվա պատմություն ունի: Այս մասին գրում է The New York Times-ը` տեղեկացնելով, որ արձանիկը հնարավոր է՝ դուրս է բերվել երկրից 1975-79թթ.-ին, Վիետնամի հետ պատերազմի ժամանակ:
2011թ.-ին այս արձանիկն արդեն մի անգամ հանվել էր վաճառքի` 2-3 մլն դոլար մոտավոր գնով, սակայն վերջին պահին վաճառքը դադարեցվել էր: Կամբոջիայի իշխանություններն առաջին անգամ հայտարարեցին, որ արձանիկն անօրինական ճանապարհով է դուրս բերվել երկրից: Sothbey’s-ում ասում են, որ այն աճուրդի է հանել եվրոպացի հայտնի մի կին, որն այն ձեռք էր բերել 1975թ.-ին:
Ենթադրվում է, որ մոտ կես մետր բարձրություն և 112 կգ քաշ ունեցող արձանիկը ստեղծվել է 1900-ականներին: Այն պատկերում է զինվորի, որը պատրաստվում է կռվի: The New York Times-ը գրում է` այն փաստը, որ կոտրված են արձանիկի ոտքերն ու ձեռքերը, կարող է վկայել այն մասին, որ արվեստի այդ գործը գողացված է:











































