Ռուսական Известия թերթը գրում է, որ հունվարի 11-ին Մոսկվա և Կրասնոդար քաղաքներում տեղի են ունենալու հայտնի ջազային երաժիշտ Գեորգի Գարանյանին նվիրված հուշ երեկոներ: Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ Գարանյանը Կրասնոդար էր ժամանել` մասնակցելու համերգի, սակայն սրտից կաթվածից անսպասելիորեն մահացել էր:
Մոսկվայում համերգը տեղի կունենա Et Cetera թատրոնում, որին կմասնակցեն Գեորգի Գարանյանի բիգ-բենդը, ինչպես նաև Ռուսաստանում հայտնի ջազ երաժիշտներ:
Գարանյանի բիգ-բենդը շատ հայտնի էր Ռուսաստանում: Այն ստեղծվել էր 1991 թ. Մոսկվայում: 1998 թվականից Գարանյանը Կրասնոդարի քաղաքային բիգ-բենդի ղեկավարն էր:
Նա միակ ջազային երաժիշտն էր, որը կոնսերվատորիայի Մեծ դահլիճ մուտքի մշտական տոմս ուներ: