Ինչպես տեղեկացնում է Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա Երկրորդի պաշտոնական կայքը, միապետը պատրաստվում է անձամբ ազդարարել 2012թ.-ի Լոնդոնի ամառային օլիմպիական խաղերի սկիզբը:
Հաղորդվում է նաև, որ թագուհին կբացի պարաօլիմպիկ խաղերը նույնպես, որոնք կսկսվեն օգոստոսի 29-ին: Երկու միջոցառումների ժամանակ էլ թագուհուն կուղեկցի նրա ամուսինը` Էդինբուրգի դուքս Ֆիլիպը: Նախկինում ասվում էր, որ օլիմպիական խաղերը բացելու է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը:
Տեղեկացնենք նաև, որ Ելիզավետա 2-րդը բացել է 1976թ.-ի կանադական Մոնրեալում անցկացված օլիմպիական խաղերը, իսկ 1956թ.-ին նրա անունից Էդինբուրգի դուքսը բացել է Ավստրալիայի Մելբուռն քաղաքում անցկացված օլիմպիական խաղերը:







































