Ազգային ժողովի նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը «ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ արդեն հստակ որոշել է՝ խորհրդարանական առաջիկա ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու Է:
«Պարոն Ազիզյանը նշեց, որ 9-րդ ընտրատարածքում Է առաջադրվելու: Նրա խոսքերով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն արդեն որոշում Է կայացրել՝ իր թեկնածության առաջադրման հետ կապված:
Հիշեցնենք, որ Կենտրոնի թիվ 9 ընտրատարածքում իր թեկնածությունը կրկին առաջադրելու է նաև Աժ պատգամավոր Ռուբեն Սադոյանը, որը Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի եղբոր սանիկն Է ու ՀՀԿ Կենտրոնի կազմակերպության ղեկավարը: Ի դեպ, օրերս Սադոյանի եղբայրը դարձավ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար»,- հավելում է թերթը:







































