Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է այն մարդուն, ով սպառնացել էր սպանել նախագահ Նիկոլա Սարկոզիին: Ձերբակալվածը 45-ամյա տղամարդ է։ Նա իրավապահներին արդեն իսկ հայտնի է իր բռնություններով և վիրավորական գործողություններով։ Այս մասին տեղեկացնում են ֆրանսիական ԶԼՄ-ները:
Փետրվարի 27-ին նա մի քանի անգամ զանգահարել է ոստիկանության Բորդոյի բաժանմունք, հայտարարել, որ նախագահ Սարկոզիին սպանելու համար գումար է ստացել իր ընտրողների հետ հանդիպման ժամանակ։ Սպանությունն, ըստ նրա, պետք է կատարվեր մարտի 3-ին: Այս մասին հաղորդում է Интерфакс-ը:
Հունվարին Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Օրլանդին ևս հեռախոսով սպառնացել էին: Սպառնացողը երկու շաբաթ անց ձերբակալվել էր:







































