«Պահքի շրջանում սննդակարգից դուրս է գալիս մսեղենը, մնում է միայն ածխաջրածնով հարուստ սնունդը: Ինսուլինի բացակայության պայմաններում օրգանիզմը չի կարողանում յուրացնել այդ սնունդը, ինչի հետևանքով բարձրանում է շաքարը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց էնդոկրինոլոգ Էդվարդ Թորոմանյանը և ավելացրեց, որ շաքարային դիաբետով հիվանդ մարդիկ ռիսկի չդիմեն և Պահք չպահեն: Նման հիվանդների օրգանիզմին անհրաժեշտ է կենդանական ծագում ունեցող սնունդ, քանի որ բուսական սնունդը չի կարող լրացնել ինսուլինի պակասն օրգանիզմում:
Հիշեցնենք, որ Հայ Առաքելական եկեղեցին չի պարտադրում Պահք պահել, հավատացյալներն այն պահում են կամավոր սկզբունքով:







































