Ձմռան վերջին օրը Բուլղարիայի արևմտյան և կենտրոնական մասերում ուժեղ ձյուն է տեղացել, ինչը դժվարացրել է երթևեկությունը երկրի հիմնական ավտոմայրուղիներում և ստեղծել է լրացուցիչ վտանգ ջրամբարների համար։ Այս մասին հաղորդում է ИТАР ТАСС-ը:
Սմոլյան քաղաքում և շրջաններում համեմատաբար անվտանգ է երթևեկելը, եթե միայն ավտոտրանսպորտի անիվներին հատուկ շղթաներ տեղադրվեն: Առատ տեղումներ են եղել լեռնային շրջաններում: Պամխորովո հանգստյան գոտում ձնածածկույթը հասել է 3 մետրի:
Այս առավոտ հզոր փոթորիկ է տեղի ունեցել Սոֆիայում: Ջերմաստիճանը -1–ից -2 է: Համապատասխան մարմինները զբաղված են փողոցների մաքրմամբ: Ըստ օդերևութաբանների՝ առավոտյան մայրաքաղաքում մոտ 10 սմ ձյուն է տեղացել:











































