Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը խստորեն զգուշացրել է ընդդիմությանը, որ կարող են սադրանքներ կազմակերպվել նախքան ընտրությունները։
Այսօր իր խոսքում Պուտինն անգամ ասել է, որ իր հակառակորդները կարող նե սպանել ընդդիմադիր բարձրաստիճան գործիչներից մեկին` իր կառավարության դեմ բարկության ալիք բարձրացնելու համար:
Associated Press-ը գրում է, որ Պուտինն այսօր ասել է, թե իր թշնամիները հայտնի մարդկանց մեջ այժմ զոհ են փնտրում: Վարչապետը կարծում է, որ իր թշնամիները կարող են սպանել ինչ-որ մեկին` իշխանություններին մեղադրելու նպատակով:










































