Նախագահի հանրապետական թեկնածու Ռոն Փոլն իր վարկանիշով առաջին անգամ շրջանցել է գործող նախագահ Բարաք Օբամային համապետական հարցումների արդյունքում: Այս հարցումներն իրականացրել է Rasmussen Reports հետազոտական ընկերությունը: Այս պահին Փոլին պատրաստվում է ձայն տալ ամերիկացիների 43%-ը, եթե վերջինս դառնա Օբամայի մրցակիցը: Օբամային պատրաստվում է աջակցել ամերիկացիների 41%-ը:
Նույն ընկերության հարցումների համաձայն` Օբամային շրջանցում է նաև հանրապետական մեկ այլ թեկնածու` Միթ Ռոմնին: Օբամա-Ռոմնի մրցակցության տոկոսային հարաբերակցությունը կազմում է 43%-ը 45%-ի դիմաց:
Հիշեցնենք, որ այս գիշեր ամերիկյան երկու նահանգներում անցկացված նախնական ընտրություններում հաղթանակ է տարել Միթ Ռոմնին:








































