Sunday, 21 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Ողջունելի է, որ ԵՄ ներկայացուցիչներն ուզում են մուտք ունենալ ԼՂՀ. փորձագետ

Եվրամիությունը մշտապես հայտարարել է, որ օժանդակում է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին՝ գիտակցելով, որ դա է ԼՂ հակամարտության կարգավորման ձևաչափը և միաժամանակ համարելով, որ ԵՄ-ն դերակատարում է ունենալու հետկոնֆլիկտյան խաղաղաշինության շրջանակներում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի տնօրեն, փորձագետ Թևան Պողոսյանը՝ մեկնաբանելով Եվրամիության ԱԳ նախարարների Խորհրդի երեկվա կոչը՝ ԼՂ հակամարտության համար հետկոնֆլիկտային սցենարներ մշակել և դրանց շուրջ ԵՄ հետագա մասնակցության հիմքեր մատնանշել:

«ԵՄ-ն համարում է, որ լավ կլինի ոչ թե սպասել ինչ-որ լուծումների, այլ հենց այժմվանից փորձել մշակել դրանք: Սա վատ գաղափար չէ, նման քայլի դեպքում հակամարտող կողմերը կհասկանան, թե ինչ կարող են ստանալ այն դեպքում, եթե խնդրի լուծում գտնվի: Ինչ վերաբերում է կոչի այն հատվածին, ուր ԵՄ-ն կարևորում է իր ներկայացուցիչների անհերքելի մուտքը Լեռնային Ղարաբաղ, ապա նման հայտարարությունը մի կողմից կարող է նպաստել, որ ԵՄ-ն իր համար ստեղծի դաշտ, ուր իր պաշտոնյաները Ղարաբաղ մեկնելիս որևէ խնդիր չեն ունենա, մյուս կողմից էլ կառույցն ինչ-որ խնդիր է լուծում՝ ցանկանալով ներկա լինել այդ տարածքում: Ընդհանուր առմամբ, ողջունելի հայտարարություն է, որ ԵՄ ներկայացուցիչներն ուզում են գնալ ԼՂՀ»,- ամփոփեց փորձագետը:

Նշենք, որ Եվրամիության ԱԳ Նախարարների խորհուրդը երեկ կոչ է արել ԵՄ Գերագույն հանձնակատարին և Եվրահանձնաժողովին մշակել հետկոնֆլիկտային սցենարներ ԼՂ հակամարտության համար, ինչը Եվրոպական միության հետագա ներգրավման հիմք կհանդիսանա:

ԵՄ-ն անհանգստացած է ղարաբաղյան հակամարտության հարցով Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների դանդաղ առաջընթացով, ասվում է է Հարավային Կովկասի երկրների վերաբերյալ որոշման մեջ, որն ընդունվել է այսօր Բրյուսելում` ԵՄ Խորհրդի նիստի արդյունքում:

Խորհուրդը կոչ է անում ԵՄ գերագույն հանձնակատարին և Եվրահանձնաժողովին սերտորեն խորհրդակցել ԵԱՀԿ-ի հետ՝ ԼՂ-ի հետկոնֆլիկտային սցենարների շուրջ ԵՄ-ի հետագա մասնակցության հիմքերի նպատակով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում