Грузия Online-ի փոխանցմամբ՝ Բոլիվուդը պլանավորել է այս տարի երկու ֆիլմ նկարահանել Վրաստանում: Այս մասին հայտարարել է Վրաստանի Ազգային ինվեստիցիոն գործակալության տնօրեն Քեթի Բոչորիշվիլին:
Վերջինիս խոսքերով՝ տվյալ հարցով բանակցություններն արդեն իսկ մեկնարկել են: Ֆիլմերից մեկը լինելու է բլոքբաստեր, իսկ մյուսը՝ կատակերգական ժանրի: Ֆիլմերի նկարահանմանը մասնակցելու են նաև վրացի դերասանները, քանի որ դրանք նկարահանվում են Վրաստանի տարածքում: Ֆիլմերից մեկի նկարահանման աշխատանքները տևելու են 30 օր, իսկ մյուսինը՝ 60 օր:
Հիշեցնենք, որ նախորդ տարի Վրաստանում նկարահանվել էր հնդկական «Բիլլա 2» բլոքբաստերը, որի նկարահանումները տևել էին 30 օր և անցկացվել էին Թբիլիսիում, Ռուսթավիում, Լիկանիում:








































