Լոնդոնի «Չելսի»-ի ու Չեխիայի ազգային հավաքականի դարպասապահ Պետր Չեխը 5-րդ անգամ ճանաչվեց իր երկրի լավագույն ֆուտբոլիստ.
Քվեարկությանը մասնակցել են Չեխիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստներ, երկրի ներքին առաջնությունում հանդես եկող թիմերի գլխավոր մարզիչներ և մարզական լրագրողներ: Հարցման արդյունքում դարպասապահը շրջանցեց «Վոլֆսբուրգ»-ի կիսապաշտպան Պետր Իրաչեկին, ինչպես նաև Չեխիայի ազգային հավաքականի ավագ, «Արսենալ»-ի կիսապաշտպան Տոմաշ Ռոսիցկուն:
Չեխը մրցանակը ստացավ Պրահայում, ուր ժամանել էր Իռլանդիայի ընտրանու հետ ընկերական խաղին նախապատրաստվելու նպատակով:






































