Sunday, 14 06 2026
Կանխվել է հրդեհի տարածումը
23:50
Փարիզում Վրաստանի 6 քաղաքացու դատապարտել են 18 ամսից մինչև 7 տարվա ազատազրկման
Ամուսինները և նրանց 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
23:30
Fable 5-ը և Mythos 5-ը` միայն ամերիկացիների համար
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
23:10
ԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձությունները
Փաշինյանը շնորհավորել է Սթարմերին Մեծ Բրիտանիայի Ազգային օրվա առթիվ
22:50
Էլվիսը չի մոռացվել․ նրա երգերը նորից հնչում են
Նիկոլ Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ կառավարության կադրային բանկում
22:30
Իրանի հետ համաձայնագիրը կստորագրվի վաղը․ Թրամփ
ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ
22:10
Ե՞րբ է լինելու ամենակարճ գիշերը
102-րդ ռազմաբազան կդառնար գոյաբանական սպառնալիք, եթե Ռուսաստանը Ուկրաինայում չջախջախվեր
21:50
100 Airbus A380 ինքնաթիռի զանգվածին համարժեք ամպ
Պուտինը չի ճանաչի ընտրության արդյունքները մեկ դեպքում՝ եթե փողոցում հայտնվի կրիտիկական զանգված
21:30
Ուրանում 1 օրը տևում է 21 տարի
Եթե ԲՀԿ-ն անցնի ԱԺ, գործադիրը կաղ բադի է նմանվելու. նոր ընտրությունների կարիք կառաջանա
21:09
Արիանա Գրանդեն ընդդեմ Սպիտակ տանը
Մերձավոր Արևելքի բարդ խճանկարում «հայաստանյան գուներանգ» կա՞
20:50
Արեգակի հզոր հարվածը վրիպել է․ Երկիրը խուսափել է գեոմագնիսական փոթորիկից
NASA-ն կկրի Prada. Տիեզերագնացների համար ստեղծվել է հագուստ
20:30
Mario-ի նոր ֆիլմը՝ 1 միլիարդանոց հաջողություն
20:20
Լոնդոնում շուտով կհայտնվեն ռոբոտաքսիներ
20:10
Նոր սկանդալ P. Diddy-ի շուրջ․ ռեփերին մեղադրում են անչափահասի նկատմամբ բռնության մեջ
20:00
OpenAI-ը հայտ է ներկայացրել իր բաժնետոմսերի հրապարակային առաջարկի համար՝ հետևելով Anthropic-ին
19:50
Թեյլոր Սվիֆթը դարձել է ամենաերիտասարդ կինը, որն ընդգրկվել է Երգահանների փառքի սրահում
19:40
Volkswagen-ը զանգվածային կրճատումներ կիրականացնի
19:30
Երկրին մոտենում է գեոմագնիսական փոթորիկ
19:20
Մասկը ցանկանում է տիեզերքում ստեղծել 1 մլն AI-արբանյակներից բաղկացած ցանց
Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով կմեկնի Բելառուս

Եթե ինչ-որ բան խոչընդոտում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ապա դա հենց թուրքական կողմի մոտեցումն է. Է. Նալբանդյան

ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հարցազրույց է տվել ավստրիական Der Standard օրաթերթին, որտեղ մասնավորապես անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին:

Der Standard – Ֆրանսիայի խորհրդարանը վերջերս ընդունել է օրենք, որը նախատեսում է քրեական պատասխանատվության ենթարկել ցեղասպանությունների, այդ թվում նաև Օսմանյան կայսրությունում հայերի ջարդի ժխտումը: Արդյոք Հայաստանն այս օրենքը համարո՞ւմ է մի մոդել, որին պետք է հետևեն նաև այլ երկրներ, ինչպես, օրինակ, Ավստրիան:

Նալբանդյան- Մոդել է, թե ոչ, համենայնդեպս ես վստահ եմ` նման որոշումներ ընդունելու են նաև այլ երկրներ, քանի դեռ Թուրքիայի պետական քաղաքականությունն է Հայոց ցեղասպանության ժխտումը: Այդ ցեղասպանությունը մարդկության դեմ գործած հանցագործություն է, որը բազմաթիվ երկրների և միջազգային կազմակերպությունների կողմից ճանաչվել է որպես այդպիսին: Ցեղասպանության ժխտումը համապատասխան արձագանքի է արժանանում: Ֆրանսիայում ընդունված օրենքն արտացոլում է ֆրանսիացի ժողովրդի զգացմունքները, ողջ ժողովրդի կարծիքը: Ես դա գիտեմ դեռ իմ Ֆրանսիայում դեսպան եղած ժամանակներից:

Der Standard- Վկայակոչելով Ֆրանսիայի մեծ հայկական համայնքը` քննադատները օրենքի ընդունումը կապում են նաև Ֆրանսիայում նախագահական ընտրությունների հետ:

Նալբանդյան- Ո’չ, այդպես չէ: Օրենքը լիակատար աջակցություն է վայելում Ֆրանսիայի նախագահի, կառավարության, Ֆրանսիայի հիմնական քաղաքական ուժերի կողմից՝ լինի դա աջ կամ ձախ, քվեարկվել և ընդունվել է Ազգային ժողովում ևՍենատում: Այդպիսով, օրենքի ընդունումն արտացոլում է Ֆրանսիայի ողջ ժողովրդի կարծիքը:

Նույնը տեղի է ունեցել նաև 2001թ. Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման օրենքի ընդունման ժամանակ:

Der Standard- Սենատորների և պատգամավորների մի խումբ օրենքի ընդունումից հետո դիմել է սահմանադրական խորհուրդ, որը և պետք է որոշում կայացնի օրենքի և սահմանադրության համատեղելիության վերաբերյալ: Պատճառը Թուրքիայի կողմից հնչեցված հարաբերությունները վատացնելու վերաբերյալ սպառնալիքներն էին: Մի՞թե, նույնիսկ Հայաստանի համար այդ օրենքի ընդունումը հակաարդյունավետ չէ, այն ժամանակ, երբ նա ջանքեր է գործադրում Թուրքիայի հետ ստեղծել նորմալ հարաբերություններ:

Նալբանդյան- Առաջինը՝ այդ օրենքը կարող է միայն օգտակար լինել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար: Եթե ինչ-որ բան խոչընդոտում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ապա դա հենց թուրքական կողմի մոտեցումն է (2010թ. ապրիլին Հայաստանի նախագահը առկախեց երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանների բացման վերաբերյալ 2009թ. հոկտեմբերին Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների վավերացման գործընթացը` հիմնավորելով, որ Թուրքիան անընդհատ հրաժարվում է արձանագրությունների վավերացումից և իրականացումից և դնում է նախապայմաններ- հեղինակ): Թուրքական կողմը Ցյուրիխում արձանագրությունների ստորագրումից հետո հետքայլ արեց՝ հրաժարվելով կյանքի կոչել պայմանավորվածությունները: Միջազգային հանրությունը գտնում է, որ գնդակը գտնվում է Թուրքիայի կիսադաշտում:

Der Standard- Սակայն Ֆրանսիայում սահմանադրական խորհրդին դիմելը ցույց է տալիս, որ չնայած լայն շրջանակների հավանությանը ցեղասպանության մասին օրենքը վիճարկելի է:

Նալբանդյան- Չեմ կարծում, որ ճիշտ է խառնվել Սահմանադրական խորհրդի որոշումների ընդունման գործընթացին, ինչը փորձում է անել թուրքական կողմը: Նրանք գլուխ են գովում սահմանադրական խորհրդին դիմող ֆրանսիացի սենատորների հետ արդյունավետ լոբբիստական աշխատանքներ իրականացնելու համար, շնորհակալություն հայտնում Ադրբեջանին` այդ ուղղությամբ գործադրած ջանքերի համար: Այն սենատորները, որոնք ստորագրել էին ՍԽ դիմելու հայտը՝ որպես շնորհակալություն մեծ պատիվներով Բաքվում ընդունելության են արժանացել: Չեմ կարծում որևէ եվրոպական երկրում այսպիսի գործելաոճը կարող է ողջունվել:
Ես ցանկանում եմ նորից շեշտել, որ ընդունված օրենքը Ֆրանսիայի ժողովրդի ջախջախիչ մեծամասնության կարծիքն է, որն արժանի է հարգանքի:

Der Standard- Հայ-թուրքական հարաբերությունները եղել են համեմատաբար լավ, եթե հետադարձ հայացք նետենք 2009թ. հոկտեմբերին տեղի ունեցած երկու նախագահների՝ Սարգսյանի և Գյուլի հանդիպումները Երևանում և Բուրսայում տեղի ունեցած ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական խաղին: Ինչո՞ւ չի իրականացվում պատմաբանների համատեղ հանձնաժողովի ստեղծումը, ինչում Թուրքիան, ինչպես ինքն է ասում, շատ հետաքրքրված է:

Նալբանդյան: Այդպես չէ: Հայաստանի նախագահի նախաձեռնությունից առաջ հայ-թուրքական հարաբերությունները փակուղում էին: Մենք փորձեցինք այդ փակուղուց դրանք դուրս բերել: Սակայն թուրքական կողմն ամեն ինչ անում է դրանք վերադարձնելու փակուղի: Ինչ վերաբերում է Ձեր հարցի երկրորդ մասին, ապա պայմանավորվածությունը հետևյալն է՝ սահմանների բացումից, դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո ստեղծել միջկառավարական հանձնաժողով, որի շրջանակներում կգործեն մի շարք ենթահանձնաժողովներ: Դրանցից մեկը ոչ թե պատմաբանների ենթահանձնաժողով է՝ քննարկելու Հայոց ցեղասպանության լինելու կամ չլինելու փաստը, ինչպես ներկայացնում է թուրքական կողմը: Դրա միակ նպատակը երկխոսության միջոցով՝ ներառյալ պատմական հարթությունը, վերականգնել երկու ժողովուրդների միջև վստահությունը: Բազմաթիվ երկրների և միջազգային կազմակերպությունների կողմից ճանաչված Ցեղասպանության փաստը քննարկման ենթակա չէ: Կարո՞ղ եք պատկերացնել, հրեաներին հրավիրել բանավեճի՝ քննարկելու Հոլոքոստի եղելության փաստը:

Der Standard- Լեռնային Ղարաբաղի վիճահարույց խնդիրը պատկանում է այսպես կոչված սառեցված հակամարտությունների թվին: Ոչ մի շարժում չկա: Հարցի լուծման հիմնական խոչնդոտ է հանդիսանում այն, որ Հայաստանը գրավել է ադրբեջանական տարածքի զգալի մասը:

Նալբանդյան: Ի պատասխան Ադրբեջանի ագրեսիայի` Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերը՝ ժողովրդի ֆիզիկական ապահովությունը երաշխավորելու նպատակով, ստիպված էին անվտանգության բուֆերային գոտի ձևավորել Ղարաբաղի շուրջ: Տարածքների վերադարձը Մինսկի խմբի եռանախագահների կողմից (ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան) ներկայացրած ընդհանուր բանակցային փաթեթի տարրերից մեկն է: Սակայն եթե Ադրբեջանն շեշտը դնում է միայն տարածքների վերադարձի վրա և շրջանցում է առաջարկների մնացած բոլոր ասպեկտները, դրան ի պատասխան ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը 2010թ. Աստանայում՝ երեք համանախագահների անունից, հայտարարել է, որ ներկայացված առաջարկությունների բոլոր սկզբունքներն ու էլեմենտները մշակվել են որպես մեկ ամբողջականություն և դրանք տարանջատելը, կամ մեկին մյուսի հանդեպ առավելություն տալն անընդունելի է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում