Ուկրաինայի հարցով ԵԽԽՎ համազեկուցողները հայտարարել են, որ Յուրի Լուցենկոն դարձել է քաղաքական վենդետայի զոհ:
«Ներքին գործերի նախկին նախարար Յուրի Լուցենկոն, որը Կիևում դատարանի կողմից դատապարտվել է 4 տարվա ազատազրկման, քաղաքական վենդետայի զոհ է»,- հայտարարել է ԵԽԽՎ պատգամավոր Մարիելիուշ Բեկը (Գերմանիա):
Համապատասխան հայտարարության տեքստը Բրյուսելում փոխանցվել է Интерфакс-Украина գործակալությանը:
Նրա կարծիքով՝ Լուցենկոյի նկատմամաբ դատական հետաքննությունն «անարդար» է:
Բացի այդ, «հանցագործությունները», որի համար նրան դատապարտել են, չեն կարող արդարացնել ազատազրկման ժամկետը, անգամ եթե մեղադրողը կարողացել է ապացուցել նրա հասցեին առաջ քաշած բոլոր մեղադրանքները»,- կարծում է ԵԽԽՎ պատգամավորը:
Բեկը կարծիք է հայտնել, որ Լուցենկոն «պարզապես զայրացրել է մի քանի անձանց, որոնք այս պահին իշխանության են եկել»:
Հիշեցնենք. երեկ Կիևի Պեչորսկի դատարանը Ուկրաինայի նախկին ՆԳ նախարար Յուրի Լուցենկոյին դատապարտեց 4 տարվա ազատազրկման ծառայողական լիազորությունների չարաշահման և պետական գույքի հափշտակման համար:








































