Մարդիկ հաճախ քաղաքականություն մտնում են անձնական ամբիցիաները բավարարելու, սեփական կամ այլ բիզնես շահերին ծառայելու, որոշակի առավելություններից օգտվելու և հասարակությունում արտոնյալ դառնալու համար: Այդ պատճառներից և ոչ մեկը քաղաքականություն մտնելու իմ որոշման հիմքում չկա: Այս մասին ՀՀ նախկին արտգործնախարարը գրել է Facebook-ի իր էջում:
«Ես մասնակցելու եմ խորհրդարանական ընտրություններին այն պարզ պատճառով, որ սրտացավ եմ Հայաստանի ներկայի և ապագայի համար և համոզված եմ, որ իրական քաղաքական մրցակցության արդյունքում Ազգային ժողովը պետական կառավարման համակարգում կարող է դառնալ այն հարթակը, որը էապես կփոխի յուրաքանչյուր բնագավառ և յուրաքանչյուր մարդու կյանք», – գրել է Վարդան Օսկանյանը:
Վարդան Օսկանյանը վերջերս հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն անդամակցելու մասին:











































