Եմենի նոր նախագահը երկուշաբթի օրը ստանձնելով իր պաշտոնը և հաջորդելով Ալի Աբդուլլահ Սալեհին` ասել է, որ արաբական պետությանը բարդ ժամանակաշրջան է սպասվում մեկ տարի տևած քաղաքական խառնաշփոթից հետո:
Ինչպես հաղորդում է Reuters-ը, Մանսուր Հադին զբաղեցրել է նախագահական պաշտոնը անցած շաբաթ տեղի ունեցած ընտրություններից հետո. նա ընտրություններում առաջադրված միակ թեկնածուն էր:
Հադին իր երդման արարողության ժամանակ ասել է, որ իրենց բարդ ժամանակաշրջան է սպասվում: Երդման արարողությանը նորընտիր նախագահի կողքին է եղել Սալեհը, որը նրան է հանձնել Եմենի դրոշը:
Նոր նախագահն ասել է, որ իրեն ընտրած եմենցիները արտահայտել են կայուն և անվտանգ երկիր ունենալու իրենց ցանկությունը:












































