Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, այս գիշեր դատական կատարածուները սկսել են Լոնդոնի կենտրոնում` Սուրբ Պողոս տաճարի մոտ, «Գրավի՛ր Լոնդոնը» շարժման վրանային քաղաքի ապամոնտաժումը: Քաղաքային իշխանությունները դիմելով հավաքվածներին`առաջարկել են խաղաղ կերպով լքել իրենց «բնակավայրը»: Միջադեպերի մասին չի հաղորդվում:
Հիշեցնենք, որ Սուրբ Պողոս տաճարի մոտ վրանային քաղաքն առաջացել էր 2011թ.-ի հոկտեմբերին, երբ սկսվեց «Գրավի՛ր Ուոլ Սթրիթ» շարժումը: Այդ ժամանակ էր, որ Երկրորդ աշխարհամարտից ի վեր առաջին անգամ փակվեցին Սուրբ Պողոս տաճարի դռները: 2012թ.-ի հունվարին Լոնդոնի բարձրագույն դատարանը որոշում էր կայացրել բավարարելու քաղաքային իշխանությունների հայցը` տարածքն ազատելու պահանջով:







































