Ադրբեջանի զորակոչային կոմիտեն նախատեսում է փոփոխություն մտցնել զորակոչի մասին օրենքում, որով նախատեսվում է հրաժարվել բակալավրիատում կրթությունն ավարտած ուսանողներին բանակ զորակոչելու պրակտիկայից: Հանրապետական զորակոչային կոմիտեի անդամ Սիյավուշ Նովրուզովը «Թրենդ»-ին հայտնել է, որ մինչ փոփոխության ընդունումը այն դեռ պետք է համապատասխանեցվի երկրի ռազմական դոկտրինին: Փոփոխություններ մտցնելու մասին ահազանգել են հասարակական կառույցները: Ներկայումս ադրբեջանցի երիտասարդները մագիստրատուրայում ուսումը շարունակելու համար պետք զինծառայություն անցած լինեն: