Երևան քաղաքի ծննդատներից հավաքագրված տվյալների համաձայն, հունվարի 1-ից մինչև 9-ը ընդհանուր առմամբ ծնվել է 486 երեխա։ Այդ թվում՝ արտերկրից՝ 1 ծնունդ, Երևանից` 339, այլ մարզերից՝ 146։ Իսկ կեսարյան հատումով են ծնվել 135-ը։ Այս մասին մեզ տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի մամլո խոսնակ Շուշան Հունանյանը և ավելացրեց, որ հունվարի 1-ից արդեն նախարարի հրամանով Երևան քաղաքի և մարզերի ծննդատներում ծնողներին իրազեկել և հատկացրել են սերտեֆիկատներ։












































