Friday, 26 06 2026
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ

ԳԱԱ 3 գիտական կազմակերպություն կմասնակցի ԵՄ հետազոտությունների և զարգացման 7-րդ շրջանակային ծրագրին

Այսօր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում տեղի է ունեցել Եվրամիության հետազոտությունների և զարգացման 7-րդ շրջանակային ծրագրի (7ՇԾ) երեք նախագծերի մեկնարկի շնորհանդեսը:

Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԳԱԱ փոխնախագահ Յուրի Շուքուրյանը, Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Արման Բյոֆը, Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը, Ֆրանսիայի գիտական հետազոտությունների կենտրոնի մոսկովյան գրասենյակի տնօրեն Միշել Տարարինը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան ատաշե Գիյոմ Բրեժոն:

Եվրոպական ընդհանուր գիտահետազոտական տարածքի ստեղծման համատեքստում 2011թ. Եվրահանձնաժողովի կողմից հայտարարված` Եվրոպայի հարևանների հետ համագործակցության խթանմանն ուղղված նախագծերի կանչի շրջանակներում` ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի, Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի և Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի ու մի շարք Եվրոպական կենտրոնների մասնակցությամբ համատեղ նախագծեր արժանացել են հավանության:

ՀՀ ԳԱԱ ինստիտուտները համակարգելու են եվրոպական մակարդակի նախագծեր` տեղեկատվական և հաղորդակցային տեխնոլոգիաների, էկոլոգիայի և ֆիզիկայի ոլորտներում: Նախագծերի ընդհանուր նպատակն է հայկական կենտրոնների հնարավորությունների և գիտական ներուժի հզորացումը` Բելգիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Հունգարիայի, Իռլանդիայի, Շվեյցարիայի և Մեծ Բրիտանիայի 12 առաջատար գիտահետազոտական կազմակերպությունների հետ ռազմավարական համագործակցության հաստատման, գիտնականների փոխանակման և համատեղ փորձերի նախապատրաստման միջոցով:

Կարևոր բաղկացուցիչ է նաև եվրոպական փորձագետների մասնակցությամբ այդ կենտրոնների երկարաժամկետ կայուն զարգացման ռազմավարության մշակումը` ելնելով երկրի տնտեսական զարգացման առաջնայնություններից: Նախագծերի իրականացման ժամկետը երեք տարի է:

Համաեվրոպական ամենամեծ գիտական ծրագիր հանդիսացող 7-րդ շրջանակային ծրագրի կարևորագույն ուղղություններից է գիտության և տեխնոլոգիաների ոլորտում միջազգային համագործակցության խթանումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում