Եվրամիությունը համաձայնության է եկել նոր պատժամիջոցներ սահմանել Սիրիայի կառավարության դեմ: Ինչպես հաղորդում է BBC-ն, մասնավորապես սառեցվում են երկրի նախագահ Բաշար Ալ-Ասադին մոտ կանգնած ևս 7 անձանց բանկային հաշիվները և արգելվում է նրանց մուտք գործել ԵՄ տարածք:
Բացի այդ, սահմանափակումներ են մտցվել Սիրիայից տրանսպորտային ավիաչվերթների, ոսկու և թանկարժեք մետաղների առևտրի վրա:
Ավելի վաղ սահմանափակումներ էին մտցվել Սիրիային նավթի և զենքի վաճառքի վրա:







































