Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Ժակ Ֆորը (Ֆրանսիա) այս շաբաթ ժամանելու են տարածաշրջան:
Մարտի 2-ին նրանք կայցելեն Հայաստան, ուր և հանդիպումներ կունենան նախագահ Սերժ Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Համանախագահները Բաքու կժամանեն մարտի 5-ին, իսկ մարտի 6-ին նրանք կհանդիպեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:
Այդ հանդիպումներում քննարկվելու են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետագա քայլերը:







































