ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր հայտարարել է, որ Իրանի իշխանությունները պետք է հաստատեն իրենց միջուկային ծրագրի խաղաղ բնույթ կրելը.
«Եթե Իրանը փակում է ԱԷՄԳ-ի մոտ մնացած բոլոր հարցերը, ապա նա ստանում է այն բոլոր իրավունքները, որոնք ունեն Միջուկային զենքի չտարածման պայմանագրի մյուս անդամները: Դա նաև վերաբերում է վառելիքի արտադրության համար ուրանի հարստացման իրավունքին:
Կարծում եմ, որ հենց դրանում է կայանում գլխավոր առաջադրանքը, ինչն արդարացիորեն նշված է Վլադիմիր Պուտինի հոդվածում: Մնացած երկրների նման մենք նույնպես ցանկանում ենք բացարձակապես վստահ լինել, որ Իրանի միջուկային ծրագիրը կրում է բացառապես խաղաղ բնույթ: Այս հարցում Ռուսաստանը սերտորեն համագործակցում է ԱԷՄԳ-ի և «վեցյակի» մեջ մտնող մյուս երկրների (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան և Գերմանիա) հետ»:
Հիշեցնենք, որ երկու օր առաջ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ իրենք շահագրգռված չեն, որ Իրանը դառնա միջուկային երկիր:







































