Փետրվարի 26-ին` ժամը 14.10-ին, ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները Դալար գյուղից բերման են ենթարկել 43-ամյա մի տղամարդու:
Խուզարկությամբ նրա վերարկուի թևքում հայտնաբերվել է կանեփանման զանգված:
«Առաջին լրատվական»-ը ոստիկանությունից տեղեկանում է, որ հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:











































