Փետրվարի 25-ին` ժամը 19.40-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Վարդաբլուր գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին։
Վթարի հետևանքով վարորդն ու երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ստեփանավանի բժշկական կենտրոն։
«Առաջին լրատվական»-ին ոստիկանությունից հայտնում են, որ կատարվում է քննություն:






































