Իրանական Fars News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բուշեհրի ատոմակայանն առաջիկա շաբաթներին կհասցվի իր ամբողջ հզորության մակարդակին: Այս մասին հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ֆերեյդուն Աբբասին:
Վերջինիս խոսքերով՝ փետրվարից Բուշեհրի ատոմակայանի հզորությունը հասցվել է 700 մեգավատտի, իսկ իրանական նոր տարուց, որը սկսվելու է մարտի 21-ից, այդ ցուցանիշը հասցվելու է 1000 մեգավատտի:
Ներկայիս դրությամբ Բուշեհրի ատոմակայանն աշխատում է իր հզորության 75 տոկոսի չափով:
Հիշեցնենք, որ Բուշեհրի ատոմակայանի կառուցումը մեկնարկել է 1975 թվականի մայիսի 1-ին: Այն շահագործման է հանձնվել նախորդ տարվա սեպտեմբերի 12-ին։






































