«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով, ԱԺ պատգամավոր, անկուսակցական Սամվել Ալեքսանյանը մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում կառաջադրվի Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 7 ընտրատարածքում:
Մեր տեղեկություններով Սամվել Ալեքսանյանի մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավոր դառնալու որոշումը կայացրել է Հանրապետական կուսակցությունը: Հաշվի առնելով Սամվել Ալեքսանյանի և Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ջերմ հարաբերությունները, ամենայն հավանականությամբ, թիվ 7 ընտրատարածքում ԲՀԿ-ն սեփական թեկնածու չի առաջադրի և որևէ դժվարություն չի առաջացնի Ալեքսանյանի ընտրության համար:











































