Ինչպես հաղորդում է Asscoiated Press գործակալությունը, Ավստրալիայի վարչապետ Ջուլիա Գիլարդին հաջողվել է պահպանել իր պաշտոնը ներկուսակցական ընտրությունների արդյունքում: Նշվում է, որ ներկուսակցական արտահերթ ընտրությունները տեղի են ունեցել կուսակցությունում վերջերս ծագած հակասությունների արդյունքում: Ընտրությունների ժամանակ Գիլարդը ստացել է 71 ձայն, իսկ գործող ԱԳ ղեկավար Քևին Ռադը` 31:
Հակասություններն առաջացել էին այն բանից հետո, երբ մի շարք կուսակցականներ ԱԳ նախարարին մեղադրել էին գործող վարչապետի նկատմամբ լոյալություն չցուցաբերելու մեջ: Ռադը փետրվարի 22-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել: Նա ամիսներ շարունակ հայտարարում էր, որ գործող վարչապետն այլևս չունի ավստրալիացիների մեծամասնության աջակցությունը, ինչից հետո վարչապետը ներկուսակցական ընտրություններ էր նախաձեռնել:
Հիշեցնենք, որ Գիլարդն այս պաշտոնը զբաղեցնում է 2010թ.-ից, երբ նրա Լեյբորիստական կուսակցությունը հաղթել էր խորհրդարանական ընտրությունների ժամանակ:











































