«Интерфакс»-ը տեղեկացնում է, որ Ցխինվալիի բանտից փախել է 5 մարդ:
«Դիսպետչերական ծառայություն զանգը հնչել է շաբաթ օրը 20:30-ին: Հետախուզման աշխատանքները մինչ այժմ իրականացվում են:
Փախած հանցագործներից երեքը ազատազրկվել էին` ավազակային հարձակումների, մեկը` մարմնական վնասվածքներ հասցնելու, մեկն էլ` խուլիգանության համար»,- գործակալությանը հայտնել են ՆԳՆ Ցխինվալիի հերթապահ մասից:









































