Պաշտոնյաներն ասում են, որ 1.3 միլիոն իրաքցիներ դեռևս անտուն են այն բանից 6 տարի անց, երբ կրոնական բռնությունների պատճառով ստիպված էին հեռանալ իրենց տներից:
The Washington post-ը գրում է, որ ՄԱԿ-ի դիվանագետն այսօր իր անհանգստություններն է բարձրաձայնել, որ Իրաքը դեռևս բավականաչափ քայլեր չի իրականացրել անտուններին օգնելու համար:
Դիվանագետն ասել է, որ նրանց ժամանակավոր կացարաններով պետք է ապահովել, քանի որ նրանք դեռևս շարունակում են ապրել հանրային վայրերում:
Մյուս խնդիրն այն է, որ այդ մարդկանցից շատերը կորցրել են իրենց ինքնությունը հաստատող փաստաթղթերը, որը կխոչընդոտի նրանց` կառավարության կողմից օգնություն և աջակցություն ստանալու իրավունքից օգտվելուն:






































