Լիբանանի պաշտպանության նախարար Ֆայեզ Հոսնի` այսօր Թեհրան այցելության ժամանակ Իրանն ու Լիբանանը խոսել են իրենց պաշտպանական կապերի մասին և զգուշացրել են Իսրայելին` չդիմել ագրեսիվ քայլերի:
Իրանի պաշտպանության նախարար Ահմեդ Վահդին ասել է, որ Լիբանանի անվտանգությունը տարածաշրջանում կայունության համար չափազանց կարևոր է, և, որ Լիբանանի բանակը հզորացնելն Իսլամական Հանրապետության ռազմավարական քաղաքականության մաս է կազմում:
AFP-ն գրում է, թե Հոսնը պատասխանել է, որ Իրանն ու Լիբանանը միշտ աջակցել են միմյանց, և իրենք հույս ունեն բարելավել երկկողմանի հարաբերությունները:
Նա զգուշացրել է Իսրայելին` Լիբանանի վրա հարձակվելու հիմարություն թույլ չտալ` ասելով, որ եթե նման բան լինի, ապա Իսրայելը ստիպված կլինի գործ ունենալ հզոր և միացյալ դիմակայության հետ և ևս մեկ անգամ պարտվել: