Պակիստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար Խալիդ Շամիմ Վայնն այսօր սկսել է իր շրջագայությունը դեպի Կենտրոնական Ասիա և Ադրբեջան:
Ինչպես տեղեկացնում է АПА-ն` հղում անելով Պակիստանի զինված ուժերի հասարակության հետ կապի վարչությանը, շրջագայության շրջանակներում գեներալ Վայնը կայցելի Ուզբեկստան և Թուրքմենստան, այնուհետև կմեկնի Ադրբեջան:
Այցելության նպատակն է` Պակիստանի և վերոնշյալ երկրների միջև ռազմական համագործակցության հեռանկարների քննարկումը:
Պակիստանի պատվիրակությունը Բաքու կժամանի փետրվարի 29-ին:







































