Պակիստանի թալիբների խմբավորման գրոհայինները հայտարարել են, որ պայթեցրել են ամերիկյան անօդաչու սարք` Պակիստանի հյուսիս-արևմուտքում:
Տեղեկատվությունն այն մասին, որ Հյուսիսային Վազիրիստանում ամերիկյան անօդաչու է ընկել, հայտնի դարձավ շաբաթ երեկոյան:
Ինչպես մամուլին հայտնել էին պակիստանյան Հատուկ ծառայությունների ներկայացուցիչները, անօդաչուի անկման պատճառները տեխնիկական են:
Բայց այնուհետև անօդաչուի կործանման պատասխանատվությունն իր վրա է վերցրել այն խմբավորումը, որը գլխավորում է Հյուսիսային Վազիրիստանում հայտնի Հաֆիզ Գուլ Բահադուրը:
Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ գրոհայինները հայտարարում են, որ պայթեցել են ամերիկյան անօդաչու:
Անցյալ տարի թալիբները ևս հայտարարել էին, որ ամերիկյան անօդաչու են ոչնչացրել և, նույնիսկ, հանդիսավոր կերպով մրցանակ էին շնորհել պայթյունն իրականացրած գրոհայինին:











































