Կահիրեում այսօր սկսվում է ոչ պետական կազմակերպությունների 43 ակտիվիստների դատավարությունը, ովքեր մեղադրվում են արտասահմանից անօրինական ֆինանսավորում ստանալու մեջ:
Դատապարտյալի աթոռին գտնվում են ԱՄՆ և այլ երկրների 43 քաղաքացիներ:
Եգիպտական հատուկ ծառայությունները դեկտեմբերի վերջին խուզարկեցին մի շարք ոչ պետական կազմակերպությունների հաստատություններ, մի շարք աշխատակիցների արգելեցին դուրս գալ երկրի սահմաններից:
Եգիպտոսում իշխող Ռազմական խորհուրդն ավելի վաղ այդ կազմակերպություններին մեղադրել էր` իշխող վարչակարգի դեմ կազմակերպված ցույցերին մասնակցելու համար այդ մարդկանց գումար տրամադրելու մեջ:
ԱՄՆ-ը եգիպտական իշխանություններին զգուշացրել է, որ կարող է վերանայել Եգիպտոսի կարգավիճակը` որպես ամերիկյան օգնություն ստացող, եթե Կահիրեն հրաժարվի հարգել ոչ պետական կազմակերպությունների իրավունքները:









































