Այսօր Սիրիայում կանցկացվի սահմանադրական հանրաքվե՝ մեկ օր անց այն բանից հետո, երբ օգնություն տրամադրող կազմակերպությունները չկարողացան հաջողության հասնել Հոմսում կրակը դադարեցնելու բանակցությունների շուրջ:
CNNNews-ի հաղորդմամբ՝ Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը հանրաքվեն անվանել է բարեփոխման նախաձեռնություն: Սակայն բազմաթիվ վերլուծաբանների և ցուցարարների պնդմամբ՝ դա միայն նախագահի քննադատներին խաբելու միջոց է:
Հանրաքվեի է դրվում Սահմանադրության այն հոդվածը, ըստ որի՝ կառավարությունը կարող է ղեկավարել քաղաքական կուսակցությունների ստեղծումն ու ձևավորումը: Սա նշանակում է, որ կառավարության թույլտվությամբ է միայն հնարավոր քաղաքական կուսակցություններ ձևավորել:
Փորձագետներից մեկի կարծիքով՝ նման փոփոխությունները ոչինչ չեն կարող տալ. երկրում կշարունակի տիրել նախագահական համակարգ, որտեղ ամբողջ իշխանությունը նախագահի ձեռքում է:







































