Ինչպես հաղորդել է Վատիկանի ռադիոկայանը, Սիրիայի կոնֆլիկտի պատմության մեջ առաջին անգամ հարձակման է ենթարկվել հոգևոր հաստատությունը։
30 զինված տղամարդիկ հարձակվել են մենաստանի վրա` պահանջելով գումար և զենք: Մենաստանի ավագ քահանայի տեղեկատվության համաձայն՝ հարձակման հետևանքով ոչ ոք չի տուժել:
Դամասկոսի մարոնյան ծիսակարգի կաթոլիկ արքեպիսկոպոս Սամիր Նասարի կարծիքով՝ երկրում իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս, քանի որ զինված ընդդիմությունն իր ազդեցությանն է ենթարկում երկրի տարբեր շրջանները:
Նասարի խոսքերով՝ Սիրիան վերածվել է քաղաքական, ռազմական, տնտեսական հետաքրքրությունների միջազգային կոնֆլիկտի կենտրոնի, և այդ կոնֆլիկտի արդյունքներից է կախված երկրի ապագան:
«Մարդիկ շփոթված են: Երբ նրանք բաժանվում են կիրակնօրյա ծիսկատարությունից հետո, նրանք չգիտեն՝ կտեսնվե՞ն արդյոք հաջորդ կիրակի»,- ասել է Դամասկոսի արքեպիսկոպոսը:







































